image

Դեսպան Տոլմաջյան․ «Վիշտն անսահման է:

Դեսպան Տոլմաջյան․  «Վիշտն անսահման է:

 

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ գրել է. 

«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»:

Հիշեցնենք, որ Պատրիկ Դևեջյանը մահացել է 75 տարեկանում, Ֆրանսիայում՝  նոր կորոնավիրուսային հիվանդությունից: