Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ գրել է.
«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»:
Հիշեցնենք, որ Պատրիկ Դևեջյանը մահացել է 75 տարեկանում, Ֆրանսիայում՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունից:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ