image

Մոտ երկու շաբաթ առաջ (Covid-19) վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս. Արբի Դավիթ

Մոտ երկու շաբաթ առաջ (Covid-19) վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս. Արբի Դավիթ

Արբի Դավիթ

 

Մոտ երկու շաբաթ առաջ (Covid-19) վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս և իմ մի քանի ընկերներին: Ինչ խոսք, ծանր շաբաթներ էին, բայց բարեբախտաբար հիմա ամեն բան անցյալում է և ես որոշեցի Ձեզ հետ կիսվել իմ փորձառությունով... Կան աղբյուրներ որոնք տեղեկացնում են մեզ, որ կառավարությունը բան չի անում, կամ թաքցվում է իրականությունը հանրությունից: Իրականում դա այդպես չէ... արվում է մաքսիմալը, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը.... նաև կան մարդիկ` բժիշկներ, անգրագետներ, (ցավոք սրտի) նախկին իշխանավորներ, ովքեր փորձում են խուճապ ստեղծելով, կառավարությանը փնովելով ալիբի հավաքել, չմտածելով դրա հետեւանքների մասին:

Ես որպես ՀՀ քաղաքացի կարող եմ հաստատել որ Arsen Torosyan-ը արել է և անում է ամեն բան համաճարակի տարածումը կանխելու համար: Համենայնդեպս պետք է լինել զգոն  և չտրվել կեղծ ինֆորմացիային: Անհրաժեշտ է ուղղակի պահպանել առողջապահության նախարարության հորդորները և խուճապի չմատնվել, մի որոշ ժամանակ անցկացնել տանը, սիրելիների հետ:))))
Հ.Գ. ծանր ժամանակներում հասկանում ես թե ով է քո իրական ընկերը, և թե ով է...
Առողջություն բոլորիս!!!