image

«Դու ցնդել ես, ի՞նչ թատրոն. hայերն առևտրի համար են ծնվել...»

«Դու ցնդել ես, ի՞նչ թատրոն. hայերն առևտրի համար են ծնվել...»

Շառլ Ազնավուր

 

«Երեք տարեկանում ես փարիզահայերի համար հայերեն ոտանավորներ էի արտասանում, որոնք մայրս էր սովորեցրել:  Ինը տարեկանում բեմ ելա «Էմիլը և խուզարկուները» ներկայացմամբ: Հետո թատրոնում խաղում էի «Ոչնչից մեծ աղմուկ» և «Մարգո» պիեսներում:

Մի անգամ հայրս իր ազդեցիկ ընկերոջը խնդրեց դերասանություն սովորելու գումար տալ ինձ: Սա վրդովվեց.

«Միշա, դու ցնդել ես, ի՞նչ թատրոն: Հայերն առևտրի համար են ծնվել: Եթե քո Շառլն ուզում է առևտուր անել, ես կօգնեմ նրան: Իսկ եթե նա ուզում է հիմար բանով զբաղվել, մի ֆրանկ էլ չեմ տա»: