Ադիսի բացառիկ համերգները` Երեւանում. Հիշողություններ` անցյալից. Լուսանկար... Հայաստանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Հալեպի բժիշկների հայրը». Արամ-Ասատուր Ալթունյանի անմահ գործը...
«Խեղճ Աստվածը տվել է այն, ինչ ունի, և ոչ մեկը երջանիկ չի դարձել իր տվածով» Վիլյամ Սարոյան
«Խեղճ Աստվածը տվել է այն, ինչ ունի, և ոչ մեկը երջանիկ չի դարձել իր տվածով» Վիլյամ  Սարոյան
31 August 2019 , 15:37

Այսօր ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 111-ամյակն է: Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Հենց այս առաձնահատկությունն աննկատ չի մնացել ու Սարոյանին համաշխարհային ճանաչում է բերել, իսկ կինեմատոգրաֆիստների աչքից չի վրիպել նրա «Մարդկային կատակերգություն» վիպակը, որը 1944թ. համանուն ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի:

Այսօր Սարոյանի գրական ժառանգությանը ծանոթ յուրաքանչյուր մարդու համար տոն է, իսկ գրողի ծննդավայր Ֆրեզնոյում իր դռներն է բացել մեծանուն գրողի տուն-թանգարանը՝ Saroyan House-ը: Իր կյանքի վերջին 17 տարիները գրողն ապրել է այդ տանը:

Մեծանուն գրողի հայտնի պատմվածքներից ու վիպակներից Shantnews.am-ն առանձնացրել է մի քանի աֆորիզմներ:

«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում: Ուղղակի ուզում է և վերջ: Նայում է Աստծուն ու ասում՝ տուր ինձ այս կամ տուր ինձ այն, բայց, այնուամենայնիվ, վերջում գոհ չի մնում: Միշտ դժբախտ է: Միշտ ինչ-որ բան ուզում է: Իսկ ինչ կարող է անել խեղճ Աստվածը: Նա ոչինչ չունի մարդկային թախիծը վերացնելու համար: Նա մարդուն տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, քույր, եղբայր, տուն, վառարան, սեղան, մահճակալ… Խեղճ Աստվածը տվել է այն, ինչ ունի, և ոչ մեկը երջանիկ չի դարձել իր տվածով…»

«Մարդկային կատակերգություն»


– Ի՞նչ համ ունի լավ սուրճը:
– Սուրճի համ:
– Իսկ ի՞նչ համ ունի ամենալավ սուրճը:
– Լավ սուրճի համ:
– Իսկ ինչո՞վ է լավ սուրճը տարբերվում ամենալավից:
– Գովազդով:

«Թոմաս Թրեյսի վագրը»

 

«Ապրել` նշանակում է սպասել։ Ու ամեն մարդ, որ ծնվում է, սպասում է, իհարկե, անգիտակցաբար, մինչև այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր։ Մեռնելուն է սպասում։ Բայց քանի որ գիտի՝ դեռ մի 30-40 տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգևորվում է, սպասում ուրիշ բաների։
Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն։ Հետո սպասում է, թե երբ է կին առնելու։ Հետո որդու է սպասում, թե որդու հետ երբ է խոսելու։ Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն կբերի։ Կամ եթե չի ուզում սպասել ո՛չ կին առնելուն, ո՛չ էլ սիրո իմաստությանը, թերևս գործի է անցնում, ուզում է ինչ-որ բանի հասնել, ինչպես ասում են՝ անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում»։

«Վեսլի Ջեքսոնի արկածները»



Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture