image

Վերադարձի ժամանակը նաև այսօր է...Նաիրի Հոխիկյան

Վերադարձի ժամանակը նաև այսօր է...Նաիրի Հոխիկյան

Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված և ամբողջ հայրենիքը ոտքի տակ տված հայ երգիչը Հայաստան է գալիս:

3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք երբեմնի ծպտյալ, հետո արդեն իր ազգային ինքնության մասին բացահայտ խոսող մեր հայրենակցի Երևան հասնելը կազմակերպել: Երիտասարդ ուդահարը, ապրելով թուրքերի ու քրդերի մեջ, տարիներ շարունակ ենթարկվելով տարբեր հալածանքների, ոչ միայն սերտել է հայ ազգային, ֆիդայական երգեր, այլև դրանք համառորեն տարածում է Արևմտյան Հայաստանում ապրող հայերի շրջանում:

Նրա երգերի շնորհիվ Մուշում, Դիարբեքիրում, Սասունում, Ադիյամանում, Վանում և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում հայերը գիտեն իրենց պատմությունը, հպարտ են հայ լինելու համար և գերդաստանային կամ համայնքային միջոցառումների ժամանակ երգում են հայ ֆիդայական երգեր:

Այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում դիմավորում ենք մեր խիզախ երգիչ հայրենակցին: Պիտի փորձենք ՀՀ-ում նրան հնարավորինս օգնել, որպեսզի իր թիկունքում հայրենակիցների աջակցությունը զգա: Միայն Հայաստան բերելը քիչ է, պիտի այստեղ նրան ցույց տանք, որ իզուր չէ ինքը հայ ծնվել և իզուր չէ Արևմտյան Հայաստանում իր ազատության, առողջության ու սոցիալական վիճակի հաշվին հայրենակիցներին հայասիրություն սովորեցնում:

Վերադարձի ժամանակը նաև այսօր է...