«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել... ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել...
Հայուհին այբուբենի ճիշտ արտասանության առաջարկ է անում՝ ներկայիս սխալի փոխարեն
Հայուհին այբուբենի ճիշտ արտասանության առաջարկ է անում՝ ներկայիս սխալի փոխարեն
06 February 2019 , 15:18

Նուշիկ Միքայելյան

 

Կրկնում եմ տարիներ շարունակ իմ բարձրացրած խնդիրը և խնդրում եմ բոլոր գիտակից ծնողներին՝ ձայն բարձրացնել իրենց դպրոցներում, մանկապարտեզներում, շրջապատում...
Ինձ համար, որպես սովետական Հայաստանում չապրած հայ, չափազանց խորթ է եղել մեր այբուբենի «Ա, Բը, Գը, Դը , Ե, Զը...» տարբերակով հնչեցնելը... Խորթ բառը երևի շատ մեղմ ասացի, որովհետև միևնույն է, այն, ինչ սովորեցնում են երեխային դպրոցում, անգամ եթե սխալ ու վտանգավոր է լինում, ինչ որ տեղ նաև դառնում է հոգեհարազատ... ԴՊՐՈՑՆ Է ՍՈՎՈՐԵՑՐԵԼ:
Հայաստանի անկախացումից անցել է արդեն 28 տարի: Հայկական դպրոցներից քանի՞սն են կիրառում Այբ, Բեն, Գիմ, Դա տարբերակը... Վստահ եմ, չափազանց փոքրիկ մի թիվ կկազմեն այն դպրոցները, որտեղ այդ գիտակցությունը կա, եղել է, և Ա- Բը- Գըն, վերածվել են Այբ, բեն, գիմ- ի...
Այս գրառման դեմ եթե որևէ բան ասող կլինի, կամ ինձ համոզել փորձող, խորհուրդ կտամ մի պահ պատկերացնել անգլերենը՝ Էյ, Բի, Սիի փոխարեն՝ Ա, Բը, Սը... Կամ արաբերենը՝ Ալեֆ, Բա, Սա- ի փոխարեն՝ Ա՜, բա՜, Սա...
Շշմելու սպանություն է սա... Սպանել սեփական մայրենիիդ այբուբենի տառերի անունը... Ու կոչել նրանց այլ՝ անհասկանալի, օտար, անինքնասեր, անծանոթ անուններով... Խեղել ողջ համակարգը մեր լեզվի «ստեղների» և հետո, սպասել, որ երեխան պետք է «նվագի հայերեն»:
Խնդրում եմ՝ հայացե՛ք... Արդեն վաղուց, պիտի սա արված լիներ... Ամաչում եմ, որ երեխաները 2019թ.ին անգամ, մանկապարտեզից գալիս են տուն՝ Ա, Բը, Գը, Դը, Ե, Զը- ն իրենց ուղեղներում ու բերաններում...

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture