image

«Վստա՞հ ես, որ Երեւան պիտի կարենաս ապրիլ». Պատառիկներ սփյուռքահայերի զրույցներից

«Վստա՞հ ես, որ Երեւան պիտի կարենաս ապրիլ». Պատառիկներ սփյուռքահայերի զրույցներից

Նուշիկ Միքայելյան.


Շարունակում եմ ներկայացնել Հայաստանի առավելություններից պատառիկներ (ըստ տարբեր սփյուռքահայերի խոստովանությունների) ունկնդրի և ականատեսի իմ վկայություններով:


-Մենք ալ տուն առինք Երեւանի մէջ (ասում է 15 տարի Միացյալ Արաբական Էմիրություններում իր ընտանիքի հետ բնակվող իմ ընկերներից մեկը), որ իր բնակության վայրից դժգոհելու պատճառ չունի, սակայն ասում է.
-Նո՜ր սիրտս հանգստացաւ... Աշխատանքային պայմանագրիս մնաց երկու տարի, աւարտելուս պէս, ընտանիքիս հետ պիտի գամ Երեւան գործ մը դնեմ, ապրիմ...
-Բայց հոն գոհ ես, չէ՞… Վստա՞հ ես, որ Երեւան պիտի կարենաս ապրիլ:
-Երեւանը 100%-ով իմ սիրած տեղս է... Օթօ քշելէն մեռանք հոն... Հոս կու գամ, առողջ կը զգամկոր... Ուզածի՜դ չափ քալէ... Քալելու կարօտ մնացինք: Օդը մաքուր, ջուրը, ձրի՜… Ուզածի՜դ չափ խմէ... Ամբողջ կեանքերնիս շիշերով ջուր գնեցինք ու խմեցինք... Բանջարեղէնն ու պտուղները՝ թափա՜ծ... Ուզածիդ պէս կեր, առողջ ապրիր... Յետոյ, աղջիկս եւ տղաս, հոս կու գան, հայերէն կը խօսինկոր... Եւ գիտե՞ս... 43 տարեկան եմ, բայց արդէն ժամանակաւոր անձ մը ըլլալէ յոգնեցայ... Հայաստանի մէջ, գոնէ գիտեմ, որ վերջ. ա՛լ թափառելու մասին մտածելու պէտք չունիմ... Կրակ ըլլայ՝ միասին կայրինք, ջուր ըլլայ, միասին կը խմենք: ՎԵՐՋ… Յետոյ (ժպտալով) ինչքա՜ն ուզեմ, երբ ուզեմ, ուր ուզեմ, հայկական գինի կը խմեմ...