image

Իմաստուն զինվորը. առակ

Իմաստուն զինվորը. առակ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։ Եվ նա ասաց.

-Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու:

Վարդան Այգեկցի