image

Քեզ շատ եմ յիշում ու կարօտում, իմ լաւ ու հաւատարիմ ընկեր ու եղբայր. Հայր Սերովբե ծ. վրդ Իսախանյան

Քեզ շատ եմ յիշում ու կարօտում, իմ լաւ ու հաւատարիմ ընկեր ու եղբայր. Հայր Սերովբե ծ. վրդ Իսախանյան

 Գերմանիոյ  Թեմի Առաջնորդ  Տ. Սերովբէ  ծ.վրդ. Իսախանեան կը գրէ ՝
«Այսօր տպագրական հարցով լուսանկարներս էի քրքրում, ձեռքս ընկաւ նաեւ այս լուսանկարը՝ վաղամեռիկ Հայր Դերենիկ Վարդապետ Դաւթեանի հետ։

Լուսանկարը կատարուել է 2005-ի մայիսի կէսերին, Գաւառի Սբ. Աստուածածին եկեղեցու բակում, Հայր Դերենիկի վթարի հետեւանքով զոհուելուց ընդամենը մէկուկէս ամիս առաջ։ Հայր Դերենիկը այդ ժամանակ Գեղարքունեաց Թեմի Առաջնորդական Տեղապահն էր։

Այս տարի ապրիլի 23-ին նա կը դառնար 50 տարեկան։

Աստուած լուսաւորի հոգիդ, սիրելի եւ անմոռաց եղբայր։ Խունկ եւ աղօթք յիշատակիդ։ Ես անձնապէս քեզ շատ եմ յիշում ու կարօտում, իմ լաւ ու հաւատարիմ ընկեր ու եղբայր»։