image

Շարլ Ազնաւուրը` ծնողների հետ.Ռուբէն Շուխեան

Շարլ Ազնաւուրը` ծնողների հետ.Ռուբէն Շուխեան

Ապագայ մեծ շանսոնիէն ծնուեց Փարիզի Սեն Ժերմէն տե Փրէ թաղամասում, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնաւուրեանների ընտանիքում, որոնք ծանօթացել էին իրար հետ 1921 թուականին Կ.Պոլսում:

Ազնաւուրի հայրը, Միշա (Մամիկոն) Ազնաւուրեանը, ծնունդով Ջաւախքի Ախալցխա քաղաքից էր, իսկ արմատներով՝ Արեւմտեան Հայաստանի Էրզրումի նահանգից: Մայրը, Քնար Չաղտասարեանը, հայոց մեծ եղեռնը վերապրածներից էր, Թուրքիայի Իզմիր հայաշատ քաղաքից՝ առեւտրականների ընտանիքից:

Շարլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխուել էր նրա ընտանիքը: Արդէն Ֆրանսայում Միշա Ազնաւուրեանը թառ էր նուագում եւ երգում էր տարբեր ռեստորաններում, մինչ կը հիմնէր իր սեփական կովկասեան ռեստորանը՝ կոչելով այն «Le Caucase» («Կովկաս»), ուր հիմնականում հաւաքւում էին վտարանդիներ նախկին Ռուսական կայսրութիւնից։