Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները... Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բեյրութ, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Քաղաք ջան. Հովիկ Աֆյան
Քաղաք ջան. Հովիկ Աֆյան
06 April 2018 , 14:43

 

Քաղաքն ապրո՞ւմ է, թե՞ մեռած է: Եթե մեռած է, թաղա՞ծ է: Քաղաքը, այսինքն` Ազատության հրապարակի զույգ արձանները չէ, որոնք թերեւս, հոգնելով այս ամենից, մի նոր օպերա գրեն Հայաստանի ընդդիմության եւ խաբված ժողովրդի մասին: Քաղաքը, այսինքն` քաղաքի տեր իշխանությունը չէ, որին չենք ասում, որ ինքը չէ այս քաղաքի տերը, որ տրամադրությունը չընկնի, իսկ մենք գիտենք, որ անտրամադիր իշխանությունն ամեն ինչի է ընդունակ եւ ամեն մեկի հետ: Քաղաք ասելով` նկատի չունեմ նաեւ զանազան գրքերի շատ խելացի հեղինակներին, որոնք ամեն օր Հայաստանի ապագայի մասին գիրք են գրում, եւ ամեն օրվա գիրքը նախորդից տարբերվում է, քանի որ երեկ գրելու ժամանակ իրենք կոմունիստ էին, հետո ՀՀՇ-ական դարձան, հիմա Հանրապետական են, իսկ հոգով միշտ՝ վիկտորդալլաքյան: Մարդու տեսակ է՝ միշտ փոխվում է եւ դրանով իսկ անփոփոխ է: Եվ վերջապես քաղաք ասելով՝ նկատի չունեմ նախկին պաշտոնյաներին, ովքեր պաշտոնաթող են լինում, նոր միայն զբոսնում քաղաքի փողոցներում, մարդկանց ձեռք սեղմում, զրուցում նրանց հետ իրենց եւ երկրի վերջի մասին. քաղաքը վերջի հետ կապ չունի, քաղաքն անվերջ է, քանի չի մեռել:

Մեր քաղաքն էլ արդեն 2800 տարի է` չի մեռնում, ոմանց ինադու, այդ ոմանք էլ միայն թուրք-ադրբեջանցի չեն, մեր մեջ էլ ոմանք կան: Որոշ տեղերում անգամ ոմանք չեն, մեծամասնություն են: Ուրեմն այդ մեծամասնությանը նկատի չունեմ՝ քաղաք ասելով, այլ նկատի ունեմ այն գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ տղաներին, միայն գեղեցիկ աղջիկներին, որոնք քաղաքում ինչ-որ բան են անում: Մեկը նկարում է, մյուսը կինո է նկարում, երրորդը կինո նկարելու մասին է երազում, բայց փող չունի եւ ոչ մի փողատեր ընկեր, մեկը կար, բայց կինոյին լուրջ չի վերաբերվում, ընկերությանն էլ, ովքեր ջութակ են նվագում` ամեն լարին հպվելիս հիշելով, թե ինչպես էր քուչան ղժժում իրենց վրա, երբ, ջութակը ձեռքին, երաժշտական դպրոց էին գնում կամ գալիս: Կան ուրիշներն էլ, որ երգում են, ու քանի որ բոլորն են երգում, ավելի ճիշտ ասեմ՝ կան ուրիշներ, ովքեր երգելու ողջ ընթացքում միայն իրենց ձայնն են ցույց տալիս, անգամ` եթե այդ երգը գեղեցիկ ոտքերի մասին է: Կան, որ խաղում են ֆուտբոլ կամ թատրոնում, թեև կան, որ ֆուտբոլի դաշտում թատրոն են խաղում եւ թատրոնում՝ ֆուտբոլ, կարեւոր չէ: Էլի կան, որ պարում են, ոմանք՝ հարսանիքներին, ոմանք՝ համերգասրահներում, ոմանք՝ քոչարի, ուրիշները՝ չա-չա-չա… Մի խոսքով՝ կան, անգամ վարսավիրներ կան, նույնիսկ վարսավիրություն սովորողներ կան, հոգուց առավել ոսկին սիրող կամ ոսկե հոգով ոսկերիչներ կան… Կան, քաղաքը տեր ունի:

Բայց սա նշանակում է, որ քաղաքն ապրո՞ւմ է: Չի նշանակում: Աբովյան փողոցով, Ամիրյանով, Օպերայի հրապարակում կամ Թումանյանով, Սարյանի արձանի կողքով քայլելը քաղաքն ապրեցնել չէ, անգամ` եթե ամեն օր ես քայլում, անգամ` եթե քայլում ես, որպեսզի արտահայտես սերդ, թե` բա տեսեք, ինչքան եմ սիրում քաղաքս, մի օր չեմ քայլում, կարոտում են: Քաղաքն ապրեցնելը Աբովյան փողոցում մարդկանց համար երգելն է կամ նվագելը, թեկուզ` ջութակ, թեկուզ` պահելով արցունքները, որոնք երբեւէ սիմֆոնիկ նվագախմբում նվագելու երազանքի մասին են: Քաղաքն ապրեցնելը Ամիրյան փողոցում, Օպերայի բակում նկարելն է, թեկուզ` սեւ մատիտով, բայց` պարտադիր տաղանդավոր: Ռուբեն Հախվերդյանն այս քաղաքը չի ապրեցնում, երբ քայլում է Աբովյանով, կամ խմում է Պռոշյանում, այլ երբ բարձրանում է Երևանի կտուրներին, որ իր կորած երազը գտնի քաղաքի գիշերներում… Քաղաքն ապրում է, երբ դրա մասին ֆիլմ նկարող կա, երբ դրա թեման միայն քաղաքականություն չէ, երբ քաղաքականությունն ու դրա գործիչները քաղաքում թեմա չեն, երբ, նախարարին թողած, լրագրողները վազում են` դերասանից հարցազրույց վերցնելու, երբ այդ դերասանը չի երազում նախարար դառնալու մասին: Դերասանը կամ վարսավիրը, վարսավիրը կամ նկարիչը, նկարիչը կամ ոսկերիչը, ոսկերիչը կամ պարողը, պարողը կամ քարտաշը, քարտաշը կամ երգիչը, երգիչը կամ… Կամ դուք:

Բայց չիմացանք` քաղաքն ապրո՞ւմ է, թե՞ մեռած է… Կներեք, չգիտեի որ հենց հիմա աշխատում եք: Քաղաքում գործ շատ կա, գործն էլ աշխատատեղը չէ: Չխանգարեմ, աշխատեք:

Նվիրվում է Երևանի` կանանց տոների հերն անիծող բոլոր ծաղկավաճառներին

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture