image

Հորըդ Արեւ. Տայանա Տէր Յովհաննէսեան

Հորըդ Արեւ. Տայանա Տէր Յովհաննէսեան

*

Հերդ մեռավ, իռլանդացիք կասեն,

թարսի պես հեղեղին կորցրիր հովանոցդ:
Հորդ արևը քեզ լույս դառնա, կասեն հայերը:

Հերդ մեռավ, կասեն ուելսեցիք,
մի ոտնաչափ էլ սկեցիր հողում:
Իր լույսի ժառանգը լինես, կասեն հայերը:

Հերդ մեռավ, կասեն կանադացիք,
սուտ ու ղորթդ պրծավ:
Իր արևին տեր կանգնես, կասեն հայերը:

Հերդ մեռավ, կասեն ֆրանսիացիք,
դու ես քեզ հեր դառնում:
Իր լույսերից ծագես, կասեն հայերը:

Հերդ մեռավ, հնդկացիք կասեն,
հետ կդառնա որպես անձրևաբեր ամպրոպ:
Իր արևը առնես, կասեն հայերը:

Հերդ մեռավ, ռուսը կասի,
մանկությունդ մեկեն տարավ իր հետ:
Իր լույսին տեր կանգնես, կասեն հայերը:

Հերդ մեռավ, կասեն անգլիացիք,
իր ակումբ մտար, ուխտածիդ հակառակ:
Հորդ Աստծուն մատաղ, կասեն հայերը:

Հայերն ասում են, երբ մեռնում է հայրդ,
քո արևը փոխարկվում է ընդմիշտ:
Եվ դու արդեն հորդ լույսերով ես ծագում:

Անգլերենից թարգմանությունը` Կարեն Անտաշյանի

 

Աղբիւրը՝ Գրանիշ