image
Հրատապ լուրեր:

Բայց եթե սիրահարված տղայի ընտրյալն էինք լինում, ապա մեծ ու հաստ փայամն էր բաժին հասնում մեզ... Սոնիա Թաշչյան

Բայց եթե սիրահարված տղայի ընտրյալն էինք լինում, ապա մեծ ու հաստ փայամն էր բաժին հասնում մեզ... Սոնիա Թաշչյան

ՄԱՏՈՒՏԱԿԻ ԱՐՄԱՏ կամ ՓԱՅԱՄ. մեր մանկության ամենահամեղ ուտելիքներից մեկը. Մուսալեռան բարբառով այդպես ենք ասում մատուտակի արմատին. իսկ արաբներըˋ ՍՈՒՍ են ասում. նրանք քաղցրահամ թեյ, հյութ և փափուկ կոնֆետներ ունեն դրանցով պատրաստված:

Դասարանի տղաներըˋ դանակներով «զինված» առավոտ շուտ գնում էին գյուղի դաշտերը, պեղելու փայամ. փորում էին հողը, առվի մեջ լվանում արմատները, կտրատում մեկ մատ երկարությամբ և առավոտյան բերում դասարան. առաջին դասաժամին, գաղտագողի, ծածուկ ղրկվող նամակների նման, սկսվում էր դրանց բաժանումը... ովˋ որուն պիտի ընծայեր, իհարկե բոլորիս էլ բաժին էր հասնում, բայց եթե սիրահարված տղայի ընտրյալն էինք լինում, ապա մեծ ու հաստ փայամն էր բաժին հասնում մեզ...

Ծամում էինք ամբողջ օրը. ատամների վրա մնում էր կեղևի սև կետերը և մատնում մեզ ուսուցիչներին, որոնք արգելում էին դպրոցում այն օգտագործել. հիմա եմ մտածում, որ գրավված փայամները հավանաբար ուսուցչանոցում իրենք էին ծամում. չէ՞ որ իրենք էլ իրենց մանկության շատ են սիրել այն...

Սոնիա Թաշչյան