image
Հրատապ լուրեր:

Հայուհին Սիդնեյից ուզում է վերադառնալ հայրենիք եւ գործ է փնտրում

Հայուհին Սիդնեյից ուզում է վերադառնալ հայրենիք եւ գործ է փնտրում

Սիդնեյից հայուհի Վարդուհի Ավետիսյանը մտադիր է Հայաստան տեղափոխվել եւ մնալ հայրենիքում: Նա գրառում է կատարել, որով աշխատանք է փնտրում: Կինն ուսուցչուհի է, պատրաստ է բնակվել նաեւ Երեւանից դուրս:

 


 

Հայրենակիցներ ջան, ուղիներ եմ փնտրում հայրենիք վերադառնալու համար՝ աշխատանք, որ կարողանամ ապրել։
մասնագիտությամբ ուսուցչուհի եմ՝ իրավունք ունեմ դասավանդելու ֆրանսերեն և անգլերեն լեզուները
տիրապետում եմ նաև ռուսերեն և լեհերեն լեզուներին։
դասավանդել եմ Եվրոպայում, Ավստրալիայում աշխատում եմ աուտիզմ ունեցող երեխաների հետ։
Հայաստանի տարիքային սահմանափակումներին տեղյակ եմ, բայց չեմ հուսահատվում։
Պարտադիր չէ անպայման դասավանդում և անպայման Երևանում։
Սիրով կարող եմ աշխատել և բնակվել Դիլիջանում, Արցախում կամ որևէ այլ բնության գողտրիկ անկյունում։)
հուսամ արձագանքներ կլինեն: