image
Հրատապ լուրեր:

Սիրիայից եկած հայերին շատ եմ սիրում. Նարինե Վարդանյան

Սիրիայից եկած հայերին շատ եմ սիրում. Նարինե Վարդանյան

Նարինէ Վարդանեան

 

Հրապարակի մետրոյի անցումում մի սիրիահայ տղա սպորտային կոշիկների խանութ ունի։ Լավն են կոշիկները։ Բայց ինքն ավելի լավն ա։ Շիկամորուս, հուլունքի գույն աչքեր ունի։ Խանութին մոտեցա, վեր թռավ նստած տեղից, ժպտաց, բարևեց էնպես, որ ինձ ոչ թե հաճախորդ, այլ ... իր հայրենակիցն զգացի։ Ինձ ու բոթասներին ծանոթացրեց իրար հետ, ու էնքան անկեղծորեն էր ասում՝ դրա տակը հարմար չէ, բայց ամուր են, էս մեկը լավն է, գույնը, համաձայն եմ, քոնը չէ )))
Ու ժպտում էր։ Հուլունքագույն աչքերով, շեկ մորուսի միջից։
Ասաց՝ Հայրենիքում (վստահ եմ, որ մեծատառով ասաց) դժվար էր , բայց ամեն տեղ դժվար է, պետք է աշխատել ։ Ասաց՝ Սիրիայում ուրիշ գործ ունեին, բայց որ աշխարհն այսպես խառնվեց, եկան Հայրենիք, ինքն էլ որոշեց բիզնես դնի։ Ծրագրում է՝ ավելի մեծ տարածք վերցնել, ավելի մեծացնել խանութը։ 
Ուզեցի ասեմ, որ Հայրենիքն իրենց գալով ավելի լավն ա դարձել։ Ամաչեցի։ 
Բայց գիտեմ, որ էդպես ա։ 
Սիրիայից եկած հայերին շատ եմ սիրում։ Մեջները ձեռնարկելու , աշխատելու, ապրելու կրակը շատ-շատ ա։ Անգամ ապուպապերով էստեղ ապրողները, որ հազարավոր ծանոթներ ունեն, կապեր ունեն, դժվար են գործ դնում, աշխատում, իսկ էս մարդիկ պատերազմից փախան, եկան ու մեր կիսաօրենքների մեջ բիզնես են դնում , զարգացնում են։ ։)))
Մի խոսքով։ 
Հայրենիքին իրենք շատ պետք են։ Շատ։
Հիշեցիք, չէ՞, խանութը որտեղ ա )):