Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակին... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
Ի՞նչ է ուզում Նիկոլը կամ` ո՞ւմ
Հեղինակ՝ Հովիկ Աֆյան 16 April 2018 , 17:24
Դիտումների քանակ՝ 341

Ի՞նչ է ուզում Նիկոլը կամ` ո՞ւմ

Բոլոր այն ուսանողների համար, որոնք այսօր դասի չեն գնացել, որպեսզի փողոց փակեն, բոլոր այն աշխատողների համար, որոնք այսօր աշխատանքի չեն գնացել, որպեսզի փողոց փակեն, լավ լուր ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի ձեզ բոլորիդ սիրում է: Ինքն է ասել, իմանալով, որ Հերացի փողոցը ուսանողները փակել են, հայտարարել է, որ սա հաղթանակ է, եւ ինքը փակողներին սիրում է: Եթե փողոց փակողներին սա բավարարում է, այսինքն, եթե նրանք քաղաքացիական անհնազանդության տվյալ դրսեւորումն էին ընտրել՝ հանուն Նիկոլ Փաշինյանի սիրուն արժանանալու, ապա կարելի է ցրվել տներով, իսկ եթե այս ամենի նպատակը ոչ թե Նիկոլի կողմից սիրվելն է, այլ հեղափոխությունը, ապա շարունակենք:

Նախ մի հարց, ի՞նչ է ուզում Նիկոլը: Ես հասկանում եմ, որ մարդիկ պայքարում են՝  ռեժիմի դեմ,  այդ թվում՝ Նիկոլը, ի դեպ, ու վերջինս մեզ պայքարի է հանել՝ հանուն մեր երազանքների Հայաստանի, որտեղ մետրոնները չեն խցանվում, ճանապարհները չեն փակվում, աղքատները չկան ու կոռուպցիա չկա, ոստիկաններն էլ բոլորը ժպտում են, ու այս համապատկերում դավաճանաբար է հնչում հարցս, բայց ամեն դեպքում, կրկնեմ՝ ի՞նչ է ուզում Նիկոլը: Եթե ճիշտ եմ հասկանում նա ուզում է, որ Հայաստանի վարչապետը Սերժ Սարգսյանը չլինի: Լավ, ենթադրենք ՀՀԿ-ն ընդառաջ է գնում Նիկոլին ու հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին է՛լ չի առաջադրում, որոշումը փոխում են, բա ո՞ւմ առաջադրի: Օրինակ Նիկոլ Փաշինյանը կուզենա՞, որ ՀՀ վարչապետը դառնա Շարմազանովը, կամ Աշոտյանը, գուցե նա Գալուստ Սահակյանի՞ն է ուզում, կամ էլ օրինակ՝ Հերմինե Նաղդալյանին: Չէ, ես չեմ ուզում մտածել, որ Նիկոլն ուզում է, որ ՀՀ վարչապետը լինի Առաքել Մովսիսյանը կամ Սամվել Ալեքսանյանը կամ գեներալ Մանվելը… Մի խոսքով, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Մարդիկ, նկատի ունեմ ՀՀԿ-ն, փոխել է Սահմանադրությունը, ըստ որի երկրի գերագույն գլխավորն այսուհետ դառնում է վարչապետը, որի թեկնածությունը կարող է առաջադրել միայն խորհրդարանական մեծամասնությունը, ապա հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որի արդյունքներն ընդունել է Ելք դաշինքը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ով հենց այդ ընտրությունների արդյունքում էլ այսօր ԱԺ պատգամավոր է: Հիմա, եթե ԱԺ-ն լեգիտիմ է, ուրեմն ՀՀԿ-ն ու միայն նա իրավունք ունի առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, ընդ որում՝ նրան, ում ինքն է ուզում: եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ապա Ելք-ի ամբողջ կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լեգիտիմ պատգամավորներ չեն, ՀՀԿ-ն էլ չէ, բայց Ելք-ն էլ չէ: Եվ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա նա պետք է դեմ լիներ սահմանադրական փոփոխություներին, հենց այդ ժամանակ փողոցներ փակել, հենց այդ ժամանակ Գյումրի-Երեւան քայլերթ աներ, հենց այդ ժամանակ քաղաքացիներին փողոց հաներ եւ վերջապես հենց այդ ժամանակ մորուք պահեր: Չի արել: Նիկոլ Փաշինյանը կարող էր նաեւ չընդունել ԱԺ ընտրությունների արդյունքները, չվերցներ պատգամավորի մանդատը, չնստեր միեւնույն դահլիճում այն մեծամասնության հետ, որոնք երկիրն ու իրենց չեն պատկերացնում առանց Սերժ Սարգսյանի ու հանգիստ գնար երկրի քաղաքներում քայլելու եւ քայլեցնելու, դա էլ չի արել: Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է ու ասում է, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանը չի հանձնում իշխանությունը, եկեք չթողնենք: Ազնի՞վ է…

Ամեն դեպքում կամ մյուս կողմից, պայքարը ճիշտ է, պայքարը միշտ ճիշտ է: Իշխանությունը ցանկացած երկրի ու յուրաքանչյոր ժամանակաշրջանում միշտ պետք է դժգոհությունն ու ճնշումը զգա սովորական մարդկանց, որպեսզի բռնապետություն չդառնա, քանի դեռ բռնապետության չի վերածվել: Ցանկացած իշխանություն,  անգամ եթե Նիկոլը դառնա իշխանություն, նա էլ գիտակցված կամ ակամայից գնալու է դեպի բռնապետություն: Դա թույլ չտվողը փողոցն է, հենց այն փողոցները, որոնք այսօր փակվել են ու մեզ ուշացրել աշխատանքից:

Իսկ հեղափոխությունը… Անձամբ ես կարծում եմ, որ այն լավ բան չէ, առնվազն թերի է: Նախ, քանի որ աշխարհում չի եղել մի հեղափոխություն, որից հետո նորն անելու ցանկություն չառաջանա: Բացի այդ եւ ամենակարեւորը, ցանկացած հեղափոխություն հանցագործություն է, եթե չի հաղթում: Կհաղթի՞ Նիկոլը, չգիտեմ, բայց քանի դեռ նա չի հաղթել… Համաձայն ՀՀ Սահմանադրության վարչապետի թեկնածու կարող է առաջադրել բացառապես ԱԺ մեծամասնությունը եւ սրան համաձայնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Հովիկ Աֆյան Հովիկ Աֆյան
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան քաղաքում: 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին: 2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2007-ին: 2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս: 2010-ից մինչև 2013-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ: 2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2017-ի ապրիլից մինչև այսօր աշխատում է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր: «Միս ուտողները» պատվածքների ժողովածուի հեղինակն է, որը լույս է տեսել 2017-ին: Ամուսնացած է, ունի դուստր:
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture