Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակին... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
Տեղում քայլով մարշ
Հեղինակ՝ Հովիկ Աֆյան 30 March 2018 , 11:32
Դիտումների քանակ՝ 339

Տեղում քայլով մարշ

Բանակին տրվել է՝ «առաջ» հրամանը: Չէ', մի վախեցեք/կամ ուրախացեք/, պատերազմը չի սկսվել, մենք Բաքվում թեյ չենք խմելու, կամ Դաշքեսանում զկեռ չենք ուտելու, պարզապես բանակն արդիականացվում է: Այն, ինչը հիմա կա, լավը չէ, ամոթ է, թույլ է, բայց բանակի արդիականացումը կոռուպցիայի դեմ պայքարի պես մի բան է. որքան անհրաժեշտ է, նույնքան էլ ծիծաղելի է: Չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը մի օր ավարտվել. կարող է, բայց այդ ժամանակ աշխարհում պետք է ապրի մեկ մարդ, ընդ որում՝ առանց Աստծու, որպեսզի մարդ ես, նրան հանկարծ չկաշառի: Բանակի արդիականացումն էլ չի կարող մի օր ավարտվել, թեկուզ 7 տարուց: Այս առումով ես չգիտեմ, թե ինչո՞ւ են արդիականացնում մեր բանակը: Չէ, լավ են անում, վաղուց պետք է անեին, բայց ինչո՞ւ են անում, որ ի՞նչ լինի, կամ ի՞նչը էլ առաջվա պես չլինի: Օրինակ զե՞նքը, դե այսինքն, եթե հիմա մենք կռվում ենք հին զենքով, ապա արդիականացումից հետո պետք է կռվենք նո՞ր զենքով, կամ, եթե հիմա մենք կռվում ենք հիմնականում ռուսական զենքով, ապա արդիականացումից հետո պետք է կռվենք մե՞ր զենքով… Ընդ որում հիմա արդիականացումից հետո՛ էլ պետք է կռվենք: Կռիվը մեր հավերժ ուղեկիցն է. մենք կռվում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ թուրքը չկար՝ Աստծո պլաններում:

Հիմա բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է: Մարդիկ նստել, լուրջ-լուրջ մտածել եւ գրել են, որ բանակն ավելի ուժեղացնելու համար պետք է… Ի՞նչ: Օրինակ՝ զարգացնել ռազմարդյունաբերությունը: Պատկերացրեք յոթ տարուց մենք ունենալու ենք զինատեսակներ, որոնց վրա կարմիր, կապույտ եւ ծիրանագույն տառերով գրված է լինելու made in Armenia, ու մենք այնքան ենք դողալու այդ զենքի վրա, որ չենք համարձակվելու օգտագործել այն: Ի դեպ, օգտագործելո՛ւ մասին. բանակի արդիականացումը ենթադրո՞ւմ է նաեւ ժամանակակից զենքից օգտվել իմացող զինվորական կազմ: Սա շատ կարեւոր է, քանի որ դու կարող ես ստեղծել ժամանակակից զենք, բայց քո բոլոր զինվորները ԱԿ-74-ից բացի այլ բան կրակել չկարողանան եւ դուխից բացի այլ հատկանիշներ չունենան: Լավ, ենթադրենք, բանակի արդիկանացման ծրագրով մենք ոչ միայն ժամանակակից զենք ենք ունենալու, այլեւ այդ զենքն օգտագործել կարողացող զինվորներ, բայց այդ զինվորները այս ծրագրի շրջանում փոխելո՞ւ են իրենց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Օրինակ, 7 տարի հետո, երբ արդիական բանակ ունենանք, զինվորն իր գուլպան չի՞ նետելու ծառայակից խեղճ ընկերոջ դեմքին ու ասա՝ տար լվա, հըլը, արա՛: Եթե նետելու է, ուրեմն կապ չունի, թե զենքդ որքանով է արդիական. բանակդ քարանձավային է: Եւ սա ամենակարեւորն հարցն է, նկատի ունեմ, ոչ թե զինվորի ձեռքի զենքը, կամ նրա դուխը, այլ նրա միտքը: 7-ամյա ծրագրով այդ միտքը արդիականանալո՞ւ է… Ծրագիրը կազմողներն ասում են, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահողները պատժվելու են, զինվորի հացը կերած անբարոյականները բանտարկվելու են, բայց կներեք, այս ամենն անելու համար 7-ամյա ծրագիր էր պե՞տք, ես կարծում էի, որ քրեական օրենսգիրքը, ռազմական կանոնադրությունն ու օրենքն առհասարակ բավարար էին, այսինքն ես վստահ եմ, որ զինվորի հացն ուտելը ոչ թե արդիական չէ, այլ ապօրինի է: Ինչեւէ, պատկերացնենք, ավելի ճիշտ երեւակայենք, որ 7 տարի հետո մեր բանակում ով գողանում է զինվորի հացը, կանգնեցնում են շարահրապարակում, հերթով մոտենում են, անկախ ուսադիրներին աստղերի քանակից ու մեծությունից անվանում անբարոյական ու թքում են երեսին: Երեւակայենք, որ 7 տարի հետո մեր բանակում այն զինվորը, ով իր գուլպան կնետի խեղճ ծառայակցի վրա, արագ հայտնաբերվում ու պատժվում է, այնպես, որ ամեն մեկն իր գուլպան ինքը լվա, երեւակայենք, որ մեր զինանոցն այնքան արդիական է, որ Բաքվում նստած սարսափից թեյ են խմում ու չեն էլ մտածում մեր ուղղությամբ նույնիսկ նայելու մասին… բայց սա կկոչվի արդիական բանա՞կ: Կարծում եմ՝ ոչ, քանի որ արդիական բանակ չի լինում, ոստիկանություն էլ չի լինում, արդիական կրթություն էլ չի լինում, բժշկություն էլ չի լինում, նույնիսկ գրականություն կամ կարի մեքենա չի լինում, մանավանդ 7 տարի հետո: Լինում է արդիական հասարակություն, որը ընդունակ է ամեն օր փոխվել, թարմանալ եւ ստեղծել պետություն, որտեղ բոլոր օղակները արդիականանում են ոչ թե 7 տարով կամ 7 տարին մեկ, այլ ամեն օր: Մենք որքան էլ ուզենք, չենք կարող պետության մի օղակը, նույնիսկ ամենակայացածն ու կարեւորը, վերցնենք ու առանձին արդիականացնենք: Չի ստացվելու, ինչպես չի ստացվելու կոռուպցիան առհասարակ թողնելը եւ միայն առանձին ոլորտում, ասենք նույն բանակում, արմատախիլ անելը: Եթե կրթության կամ առողջապահության կամ պետավտոտեսչության բնագավառներում կոռուպցիա կա, ուրեմն բանակում էլ է լինելու, ամենուր է լինելու: Չի կարող դեղատոմսի համար բժշկին փող տվողը փող չտալ զինկոմին՝ որդուն բանակ չտանելու կամ տանելուց էլ լավ տեղ տանելու համար: Եվ հակառակը չի կարող լինել: Եվ ուրեմն բանակին տրվել է «առաջ» հրամանը, որն իրականում նշանակում է՝ տեղում քայլով մարշ:

Ուրեմն երկու բան կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ քանի դեռ բանակ են գնում մեր որդիներն ու եղբայրները, բանակը չի արդիականանալու: Բայց քանի որ բանակ են գնում մեր որդիներն ու եղբայրները, այն մնալու է անպարտ, սա էլ լավն է:


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Հովիկ Աֆյան Հովիկ Աֆյան
Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան քաղաքում: 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին: 2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զորացրվել է 2007-ին: 2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս: 2010-ից մինչև 2013-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ: 2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս: 2017-ի ապրիլից մինչև այսօր աշխատում է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր: «Միս ուտողները» պատվածքների ժողովածուի հեղինակն է, որը լույս է տեսել 2017-ին: Ամուսնացած է, ունի դուստր:
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture