Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» խաղացող... Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան կրկին գործի է դրվել. Էդուարդ Այվազյան...
Ինչպես դարձա մենեջեր
Հեղինակ՝ Անուշ Թրվանց 12 January 2018 , 22:05
Ինչպես դարձա մենեջեր

Հայաստանի անկախությունից անմիջապես հետո բազում միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ ստեղծվեցին Հայաստանում, եւ դրանցից մի քանիսը, ասեմ, որ ուղղակի բյուրոկրատական կառույցներ են:  Այո, նրանք վառ գույներով պլակատներով,  լեզուների տիրապետող, ժամանակակից հագուկապով երիտասարդ աշխատողներով հիմնարկներ եւ հիմնադրամներ  են, բայց դա չի խանգարում կողքից նաեւ իշխանություն բանեցնել: Հիմա դրա անունը կարծես թե «մենեջմենթ» են դրել. երբ շփվում ես այդ կառույցների հետ՝ մի մենեջերից մյուսին այնպես նրբորե՜ն են «փոխանցում» քեզ՝ ժպիտով, ժամանակակից բառապաշարով, «մոտիվացիա» բառը մի երկու անգամ  հանգերգում են արանքում…

Աստված չանի  այդ միջազգային կազմակերպություններից մեկի հայաստանյան մասնաճյուղի միջոցով Հայաստան գա ասենք մի հայտնի մարդ:  Ինչպես եղավ անցած ամառ: Կազմակերպության հայաստանյան աշխատողներն  այնպես են այդ մարդուն սեփականացնում, կարծես իրենք են ծնել-սնել,  պահել, մեծացրել, հավասար կրել նրա կյանքի դժվարությունները, (ինչպիսիք պարտադիր լինում են   հաջողված մարդու կյանքում),  ուղարկել անվանի համալսարաններ,  հայտնի դարձրել:

Զանգարահում ես  հայտնի հայի հետ հարցազրույց անելու, որը x կազմակերպության միջոցով Հայաստան է եկել: Հասկանում եմ՝ թերեւս հեշտ չէ նրա հետ կապ հաստատել՝ նշանավոր մարդ է, բարեգործ, գյուտերի հեղինակ, արվեստի մեծ սիրահար ու հովանավոր,  այդպիսիք շատ չեն պատահում մեր այս դարում…  Միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում նախ ինչ-որ մի շարքային մենեջեր է պատասխանում, հետո խոստանում է առաջարկս փոխանցել կազմակերպության գլխավոր մենեջերին: Վերջինս մեկ օր անց միանում է, առաջարկս փոխանցում է, բնականաբար,  PR մենեջերին: Վերջինս էլ է մեկ օր անց միանում, հետաքրքրվում՝ ի՞նչ հարցազրույց է, ո՞ւմ համար է, ի՞նչ հարցեր են… Առաջարկում է ըստ կազմակերպության ներքին կանոնակարգի, նամակ գրել գլխավոր տնօրենի անունով եւ սպասել պատասխանի:  Երբ տեղեկանում է, որ մի հարց էլ արվեստից եմ տալու, քանի որ խնդրո առարկա հյուրը  հովանավորել է մի նշանավոր արեւմտյան ցուցահանդես,  հանկարծ որոշում է կազմակերպության արտ-մենեջերին «տալ» ինձ: Մեկ օր հետո վերջինս միանում է: Լավ, հարցազրույցը հասկանալի է, բայց ինչ լեզվո՞վ:  Շունչս պահում եմ՝ չլինի՞ հիմա էլ լեզվի մենեջերը միանա: Փառք Աստծո, նման մարդ չկա: Լեզուն ընտրում ենք չգիտես ինչու՝ արտ-մենեջերի հետ, հետո՝  կրկին «փոխանցվում» եմ PR մենեջերին: Պայմանավորվել  ենք՝ հարցերը հայերեն գրավոր, պատասխանները՝ անգլերեն գրավոր: Մինչ այդ գլխավոր տնօրենին նամակ եմ գրում:  Ոչի՛նչ, ասում եմ ինքս ինձ, էլի՛ տարբերակ է, չնայած մի տեսակ անորոշ է թվում՝ կլինի՞ արդյոք հարցազրույցը, թե՞ ոչ:   Մեկ ժամ հետո փողոց եմ իջնում  եւ սիրելի Երեւանի սիրելի փողոցներից մեկում, առանց չափազանցության, տեսնում եմ այն մարդուն, ում հետ պիտի հարցազրույց անեի՝ բացօթյա, բայց թանկանոց մի ռեստորանում լահմաջո է ուտում, լահմաջոյի կողքին՝ կիտրոն եւ կոտեմ: «Ի՞նչ անեմ,- ասում եմ ինքս ինձ առանց երկար-բարակ մտածելու,-թող ուտի, բայց պիտի մոտենամ, ինձնից էլ լավ մենեջե՞ր…»:

-Բարեւ Ձեզ, ես լրագրող եմ: Ձեր մասին «Նյու Յորք Թայմս»-ում եմ կարդացել:

-Էտ «Նյու Յորք Թայմս»-ո՜ւմ են արդեն գրում քո մասին,-իր արեւին կատակում է հյուրին ուղեկից հայաստանցին, որ հավանաբար հասցրել է լահմաջոյի եւ կոտեմի արանքում մտերմություն զգալ:

Հերոսը շատ համեստ է, ի դեպ, լավ ընդունում է ինձ, առաջարկում նստել, բայց կարեւոր մի բան կա՝ ափսեում չկերված լահմաջո է մնացել, մատուցողին կանչում է եւ խնդրում   doggy bag փաթեթավորել: Մատուցողը, չնայած թանկանոց վայրում աշխատելուն, չի հասկանում ինչի մասին է խոսքը:  (Ա՜խ, տեսնես ինչո՞ւ այդ գծով մենեջեր չունեն, տառապում եմ ես):

-Փողոցի շների համար փաթաթեք սա,-մատնացույց անելով ընդհանուր ափսեում մնացած ճաշը՝ պարզ հայերենով ցուցում է տալիս ամերիկահայ հյուրը, հետո դառնում մեզ.

-Գիտեք չէ՞, Ամերիկայում հարուստները ռեստորաններում չկերած ճաշը ասում են դրեք շների համար, բայց տանում, իրենք են ուտում,-արեւմտյան մշակույթի գաղտնիքներից մեկն է պարզում նա: Բոլորով ծիծաղում ենք:

Ես, օգտվելով ինքնաբուխ ծնված մենեջերության նպաստավոր մթնոլորտից, հարցազրույց եմ առաջարկում, զրուցում եմ, մանրամասներ ներկայացնում: «Շատ լավ,-ասում է նա,-միայն վաղը. ես երեւանյան իմ բնակարանում ճաշ եմ կազմակերպել, դեսպաններ  էլ են գալու, հրավիրում եմ, եկեք, հարցազրույցն էլ այնտեղ կանենք»: Տանը, գրապահարանի առաջին շարքում տեսնում եմ հին Մարաշի քարտեզի, շենքերի, փողոցների նկարներով մի գունավոր ալբոմ, որ չգիտեմ ով է տվել վերջերս, ինձ պետք չէ, դնում եմ մի բնապահպանական տոպրակի մեջ եւ հաջորդ օրն ուղեւորվում տրված հասցեով: Լիքը մարդ է հավաքվել շքեղ բնակարանում, ճոխ սեղաններ են ճկռել, հրավիրյալների հետ հավաքված են, բնականաբար բոլոր մենեջերները: Ես ինձ հետ տարած գիրքը նվիրում եմ տանտիրոջը, վերջինս անկեղծորեն հուզվում է, պարզվում է՝ նախնիների մեջ մարաշցիներ կան: Ո՜նց էլ իմացել եմ, հպարտանում եմ մեջս,  բա՞, մենեջեր եմ… Երբ արդեն հարմար պահ է լինում հարցազրույցի համար, մենք պատշգամբ ենք դուրս գալիս, բայց չեմ կարող  չնկատել հյուրին հրավիրած  կազմակերպության մենեջերների հսկող հայացքները՝ նրանք խմիչքի նուրբ բաժակները մի ձեռքից մյուս ձեռքն են անհանգիստ փոխանցում:  Օգտակար հարցազրույցի ավարտից հետո մի մենեջեր, տնկվում է պատշգամբի դռան առջեւ՝ մենք պետք է հարցազրույցը նայենք տպվելուց առաջ: Ու ներկայանում է՝ ինչ-որ չգիտեմ ինչի մենեջեր, լավ չեմ հիշում: Իհարկե, նրանք չէին էլ կարող գուշակել, որ հենց ես եմ նա, ում հեռախոսներով տանջում էին մի բուռ հարցեր կազմելու համար, որի պատասխանները այդպես էլ չէի ստանալու…

-Գիտե՞ք, ես նույնպես մենեջեր եմ, կարծում եմ՝ չարժե,-ասում եմ սիրալիր ժպիտով եւ հրաժեշտ տալու քայլ անում…

Լսելով կախարդական «մենեջեր» բառը՝

մենեջերին ոչինչ չի մնում անել, քան ժպտալ իր նոր գործընկերոջը…


«Արեւելք»-Պլոկի հովանաւորն է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունքը:

Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հայկական բաժանմունք


Բլոգը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Նյութերն արտացոլում են հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությունը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների բովանդակության հաստատում»:

Լրահոս
Անուշ Թրվանց Անուշ Թրվանց
Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հայաստանում եւ Սփյուռքում: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտ է: 
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture