Հայաստանի մէջ տեղի կ՚ունենան արտահերթ ընտրութիւններ... Հայ ժողովրդի մէջ կա՞յ մէկը, որ մտահոգութիւն չունենայ Արցախի հարցում. Լեւոն Տէր-Պետրոսեան... Փարիզի ցոյցերը աննախադէպ էին. Ձերբակալուածներու թիւը հասած է 1550-ի... «Դեղին բաճկոն» շարժումը նահանջի կը մատնէ Մաքրոնը...
Միայն ու միայն փողն է, որ հայ երիտասարդին բռնի կերպով իր կողմն է քաշում
Միայն ու միայն փողն է, որ հայ երիտասարդին բռնի կերպով իր կողմն է քաշում
22 Հոկտեմբեր 2015 , 16:30

Վերջերս Արցախի Խաչմաչ գյուղում ավարտվեցին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմում  դեր ունի նաեւ արձակագիր, դրամատուրգ, դերասան   Էլֆիք  Զոհրաբյանը: «Արեւելք»-ը հարցազրույց ունեցավ Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդ արվեստագետի հետ:

 

-Ի՞նչ դերով եք հանդես եկել  «Վերջին բնակիչը»  գեղարվեստական  ֆիլմում:

 

-Ֆիլմում  հանդես  գալու  հրավերը  ստացել  եմ   կինոռեժիսորի կողմից: Արտաքին տվյալներիս  պատճառով (կամ շնորհիվ) արդեն 4-րդ անգամն  եմ ստանձնում  օտարազգի ներկայացուցչի դեր:  Իմ դերը, որն առնչվում է գլխավոր դերակատարներից մեկին` Սոս Ջանիբեկյանին,    ռուս զինվորականի  կերպար է:   «Գարեգին Նժդեհ»-ում ունեցածս  դերակատարումից հետո սա բոլորովին այլ կերպար կլինի:

 

-Ինչպիսի՞ ֆիլմ է ստացվել:  

 

-Նախքան պրեմիերիան չեմ  կարող  խոսել այդ  մասին, բայց  կարող  եմ  ասել` հիացած եմ Ջիվանի կազմակերպչական ձիրքով և դերասանների հանդեպ մեծագույն ուշադրությամբ: Աշխատանքը   հետաքրքիր էր  ու բարդ:  Հանդիսատեսը ֆիլմը տեսնելու հնարավորություն կունենա 2016-ի մայիսին:

 


 

-Անմիջական  շփման  մեջ  եք   թատերական  ուղին   ընտրած  ուսանողների  հետ,  հանդիպումներ  եք  ունենում  նաև  բուհերում: Իսկ  ինչքանո՞վ  եք կարևորում  կենդանի  հաղորդակցությունն  արվեստագետի և արվեստասերի  միջև:

 

-Կենդանի շփումը շատ կարևոր է: Այդ շփման միջոցով հանդիսականը հանդիպում է  իր  ժամանակի ակտիվ ու տաղանդավոր արվեստագետներին, հարցեր տալիս,  բանավիճում, սիրահարվում կամ, գուցե` հիասթափվում: Մեկ էլ տեսար՝ այդ արվետագետներից մի քանիսը մնան` որպես ժամանակի էսթետիկական արժեք կրող անհատականություններ:

Իսկ  հանդիպումները բուհերում  ուսանողներն են կազմակերպում: Իմ պարագայում շատ հաճախ չի լինում, լինելու դեպքում էլ հետաքրքիր են անցնում, ոչ նման այն տաղտկալի հանդիպումներին, երբ ամբիոնի մոտ երկար-բարակ ճառում են, անհետաքրքիր հարցեր ուղղում  կամ տանում դեպի կենցաղային դաշտ: Ինչպես ֆիլմում,  այստեղ  էլ` ամեն վայրկյանը պիտի  լցնես   ու պահես  գրավչությամբ:

 

 

-Դասավանդում եք  Հայաստանի  թատերական գործիչների  միության  Լոռու մարզային բաժանմունքին կից  գործող դրամատիկական ստուդիայում: Ինչպե՞ս եք տեսնում նոր սերնդին:   

 

-Ստուդիայի սաների  առաջին քայլերում առայժմ հաջողություններ եմ տեսնում: Ինքս էլ փորձում եմ օգնել, որպեսզի անհատականություն դառնան: Հատկապես որ, գրեթե ամեն տարի, բարձր միավորների շնորհիվ` նրանք  կարողանում են զբաղեցնել թատերական բուհերի անվճար տեղերը: Ընդհանրապես, երիտասարդ արվեստագետի ապագան լուսավոր, բայց` փշոտ եմ  տեսնում:

 

 

-Մեր   հասարակության մշակութային  հետաքրքրությունը ինչպե՞ս եք գնահատում:   

 

-Դրական շարժ կա այդ առումով:  Ե՛ւ որպես գրող, և՛ որպես դերասան կարող եմ հավաստել, որ դահլիճները հիմնականում լեցուն են: Մարդիկ ավելի ակտիվ  են դարձել, օնլայն տարբերակով են կարդում, հաճախ  գրում  են  իրենց տպավորությունների  մասին: Մի կարևոր կորիզ կա, որ պահում է մշակույթը, հետաքրքրվում է արվեստով ու լի է կյանքով: Իսկ  հասարակության մի շերտ էլ ապրում է ուտելու համար՝ ստրկացած վաղանցավոր զվարճանքներին ու փողին:

 

-Ինչպե՞ս  է ապրում  այսօրվա  երիտասարդ  արվեստագետը: 

 

-Ես ապրում եմ մեր ժամանակների ուրախություններով ու ցավերով: Սիրում եմ կյանքը, մարդիկ առանձին-առանձին հրաշք են թվում: Ժամանակս օգտագործում եմ հնարավորինս ողջախոհ, երբեմն ծիծաղում` «Ամեն ինչ սին է» հոռետեսական եզրահանգնման վրա: Միայն ու միայն փողն է, որ հայ երիտասարդին բռնի կերպով իր կողմն է քաշում: Եթե հայ արվեստագետը նյութապես ապահովված լինի, շատ ավելին կարելի է սպասել նրանից:  Հայաստանն, այսօր,  արժանավոր զավակներ  ունի:               

                                                                               

                                                               Մարջան Չոբանյան                                                     

                                                                       

            

 

  

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture