image

Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությանը նշվել է նրա Գարեգին հայկական անունն ու հայկական կրթությունը

Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությանը նշվել է նրա Գարեգին հայկական անունն ու հայկական կրթությունը

Ֆրանսիայում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությունը կայացել է երեկ՝ Ֆրանսիայի Մարե թաղամասում գտնվող  Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցում: Մասնակցել են կինը՝ Սոֆի Դևեջյանը, չորս որդիները և շատ սահմանափակ թվով մարդիկ: Այս մասին տեղեկանում ենք Փարիզից: 

Պատրիկ Դևեջյանը 75 տարեկան էր: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ նկատելով, որ Դևեջյանը հարուստ քաղաքական գործունեություն է ունեցել Ֆրանսիայում, լինելով  նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ,  քաղաքապետ, իսկ 2007 թվականից ի վեր Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահն էր:  2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով

Հատկանշական է, որ Պատրիկ Դևեջյանը 1955-1959 թվականներին սովորել է  Սամուէլ Մուրատյան վարժարանում: Նրա իսկական անունը Գարեգին է: Սակայն  այդ տարիների ֆրանսիական օրենքի համաձայն, պետք է ունենար նաև ֆրանսիական անուն, և նա ընտրել էր Պատրիկը, որով էլ ճանաչում էին նրան: Հուղարկավորության առթիվ հիշվել է նաև Գարեգին Դևեջյանի հայկական դպրոցում ստացած կրթությունը: 

 

 

Պատրիկ-Գարեգին Դևեջյանը՝ Սոֆի Դևեջյանի հետ