image
Հրատապ լուրեր:

Հայ կանայք՝ Կարեն Եպպեի հիմնած ձեռագործական արվեստանոցում

Հայ կանայք՝ Կարեն Եպպեի հիմնած ձեռագործական արվեստանոցում

Դանիացի մեծ մարդասեր Կարեն Եփփեն, հեռանալով իր ծննդավայրից՝ Արևմտյան Հայաստանում, այնուհետև՝ Սիրիայում, 1903 թվականից մինչև իր մահ՝ 1935 թվականը, զբաղվել է կոտորածներից և ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելով: Նա փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է Հալեպ՝ իր հետ տանելով նաև ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերի։  1921 թվականից սկսած զբաղվել է 20-30 000 առևանգված հայ կանանց և երեխաներին ետ վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մուսուլմանների հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ:

 


 

Մահացել է Հալեպում՝ մալարիայից։ Աճյունը հանգչում է հենց Հալեպում։ Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանել է «իր սիրելի քույր, որ իր սեփական անձը զոհեց հազարավոր մարդկանց համար»: Նրա անունով է կոչվում Հալեպի  հայկական վարժարաններից մեկը: 

Եպպեն արվեստանոցներ էր բացել  Հալեպում, կառուցել բուժարան և մանկապարտեզ, հագուստի ֆաբրիկա` այդպիսով աշխատատեղեր բացելով բազմաթիվ որբերի համար: Դանիա է ուղարկել հայուհիների ձեռագործ աշխատանքները, որոնցից ստացված հասույթը նկատելիորեն բարելավել է գաղթականների վիճակը:

Հայտնի է նաև, որ դանիացի այս մարդասեր կինը հայ երեխաներ է որդեգրել: 

 

Այս լուսանկարում պատկերված են մի խումբ հայեր՝  Կարեն Եպպեի ձեռագործական աշխատանոցում, 1920-ական թթ., Հալեպ: Լուսանկարը՝ Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից: