Այնթապցի այս երեք օրիորդների նկարը մեր օրերն է հասել 19-րդ դարի վերջից և գտնվում է Արմիկ Փափազեան-Պարսումեանի հաւաքածուում (Հալեպ):
Լուսանկարը տեղ է Հրազդան Թոքմաճեանի «Այնթապի ասեղնագործութիւն» գրքում: Գիրքն Այնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող հերթական գիրքն է, որի հեղինակը տարիների աշխատանքի արդյունքում հրատարակել է Արևմտյան Հայաստանի հայկական արհեստագործությունը ներկայացնող գրքեր:
Լուսանկարում կանայք լուսանկարվել են ասեղնագործ ծածկոցով սեղանի մոտ, իսկ պատի վրա նույնպես ձեռագործ աշխատանքի նմուշ է: Նրանց շորերը կրում են ժամանակի նորաձևության շունչը:
Այնթապի կանայք աչքի են ընկել բարձր ճաշակով և աշխատասիրությամբ:
Այնթապի ասեղնագործության նմուշ. Ծածկոց, գործ՝ Ռաքէլ Ճէպէճեան-Տէյիրմէնճեան, 49x50 սմ, 1890-ականներ, Այնթապ, Թալին Ճէպէճեանի սեփականութիւն, Հալեպ: