image

Մահացել է ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը

Մահացել է   ֆուտբոլի  լեգենդ  Յոհան  Կրոյֆը

Մահացել է  Հոլանդիայի    ֆուտբոլի  լեգենտ Յոհան Կրոյֆը (68 տ.):  Ըստ Վիքիփեդիայի,    12 տարեկանում նրա մայրը ՖԱ Այաքսին խնդրում է ընդունել իր որդուն ակումբ, այնուհետև 4 տարի անց 1963 թվականին կնքում է պայմանագիր Այաքսի հետ։ Նա ուներ հիանալի արագություն վայրկանում գրեթե 8 մետր։ Հավաքականում առաջին անգամ խաղացել է 18 տարեկան հասակում։ 1973 թվին նա տեղափոխվեց Բարսելոնա։ 1973-74թվականներին Կրոյֆի խաղն առաջ քաշեց Բարսելոնային։ Կրոյֆի ետևից Բարսա եկավ նաև մեկ այլ հերոս՝ Յոհան Նեեսկենսը։ 1974 թվին երկու Յոհանները փայլեցին աշխարհի առաջնությունում։ Հատակապես հիշարժան՝ Կրոյֆի գոլը՝ Բրազիլիայի դարպասին։ Կրոյֆը լքեց Բարսան 1978 թվին։ Կրույֆը խաղաց ԱՄՆ-ում և Իսպանիայում։ 10 տարի անց նա վերադարձավ ՖԱ Բարսելոնա որպես մարզիչ և հասավ փառահեղ նվաճումների։ 6 տարում նա նվաճեց 12 գավաթ։ 1992 թվին ՈՒեմբլիյում նրա թիմը նվաճեց Եվրոպայի գավաթը Սամդորիայի հետ մրցավեճում։ Նա ՖԱ Բարսելոնայից հեռացավ 1996 թվին, սակայն մշտական բնակչություն հաստատեց Բարսելոնայում և մինչև 2013 թվականը մարզեց Կատալոնիայի ազգային հավաքականը։