image

Սիրիայի նախագահի կինը՝ քաղցկեղից հետո գեղեցիկ ու ժամանակակից սանրվածքով. Լուսանկար

Սիրիայի նախագահի կինը՝ քաղցկեղից հետո գեղեցիկ ու ժամանակակից սանրվածքով. Լուսանկար

Քաղցկեղի ախտորոշումից  մեկ տարի հետո Սիրիայի նախագահի կինը՝ 44-ամյա Ասմա ալ Ասադն այսօր նոր սանրվածքով լուսանկար է հրապարակել, որում երևում է բուժման ընթացքում կորցրած մազերի աճը: Սիրիայի առաջին տիկինը կարճ, նորաձև սանրվածքով է, որը, ըստ նրա հետևորդների, շատ է սազում Ասմա ալ Ասադին: 

2018 թվականի ամռանը նրա մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ, որի բուժման հիմնական մասն Ասմա ալ Ասադն արդեն անցել է: Բաշար ալ Ասադի կինը բուժվել է զինվորական հիվանդանոցում:  Երեք երեխաների մայրը քաղցկեղի բուժման բոլոր օրերին զբաղվել է հասարակական գործունեությամբ, այցելել է զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին, շարունակել է հիվանդ երեխաներին առնչվող իր ծրագրերը: