Այսօր Իտալիայում՝ Մխիթարյան միաբանության տաճարում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է իր ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ: Վերջինս «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։ Պսակադրության արարողությանը հրավիրված են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ: Եկեղեցին, որտեղ տեղի է ունեղել պսակադրության արարողությունը, գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար պատմական կղզում, որտեղ 1700-ականներից մինչև հիմա գործունեություն են ծավալում Մխիթարյան հայրերը:
Միջազգային լրատվական գործակալություններն արդեն լուսանկարներ են հրապարակել արարողությունից: