image
Հրատապ լուրեր:

Դատավարության ժամանակ մահացել է Եգիպտոսի նախկին նախագահը, որ ցմահ ազատազրկման էր դատապարտված

Դատավարության ժամանակ մահացել է Եգիպտոսի նախկին նախագահը, որ ցմահ ազատազրկման էր դատապարտված

Այսօր  մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին: ԶԼՄ-ները հաղորդում են, որ նախկին նախագահի մահը վրա է հասել իրիսկ դատավարության ժամանակ, երբ Մուրսին ելույթի իրավունք  է խնդրել, որից հետո սրտի կանգ է արձանագրվել: Հիշեցնենք, որ 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և  երկիրը կառավարել մեկ տարուց մի փոքր ավելի՝ մինչև 2013 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի հետևանքով Մուրսիի ռեժիմը տապալվել է: Երկրի ղեկը ստանձնած նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալել են, նրան մեղադրել են պետական դավաճանության, ինչպես նաև քաղաքական ռեպրեսիաներ հրահրող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Հայտնի է, որ հետագայում այդ կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական:

2016 թվականին Կահիրեի քրեական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մուհամեդ Մուրսիին: