image
Հրատապ լուրեր:

Ավետիս Գալբաքյանը բարձրացել է Էվերեստի գագաթը՝ դառնալով ամենաբարձր լեռը հաղթահարած 7-րդ հայը

Ավետիս Գալբաքյանը բարձրացել է Էվերեստի գագաթը՝ դառնալով ամենաբարձր լեռը հաղթահարած 7-րդ հայը

Լիբանանահայ լեռնագնաց Ավետիս Գալբաքյանը 7-րդ հայն է, որ բարձրացել է աշխարհի ամենաբարձ լեռան՝ Էվերեստի գագաթը: Էվերեստի լեռնագնացության վիճակագրական առցանց ընկերությունն արդեն հրապարակել է Ավետիսի անունը, որպես լեռան  բացարձակ բարձրությունը հաղթահարած մարզիկ: 

Ավետիս Գալբաքյանն աշխատում է Լիբանանի «Կարմիր խաչ»  ընկերությունում, մինչ Էվերեստ բարձրանալը, բարձրացել է շատ լեռներ՝ քարոզելով առողջ ապրելակերպն ու դժվարությունների հաղթահարման կամքը:  Լեռնագնացների շրջանում հայտնի է «Լեռնային Գուրու»  մականունով: 

 

Էվերեստը ծովի մակարդակից (ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը՝ Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի  միջև։



 


 

Արխիվային լուսանկարներ