image

«Բոլորիցդ շնորհակալ եմ, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է». Իտալիայում վթարից տուժած հայուհի

«Բոլորիցդ շնորհակալ եմ,  մենք լավ ենք, ամեն ինչ լավ է». Իտալիայում վթարից տուժած հայուհի

Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից Նինա Մեհրաբյանը տեղեկացրել է, որ ամեն ինչ լավ է և շնորհակալություն է հայտնել իր առողջությամբ հետաքրքրվողներին: 

«Ժողովուրդ ջան, բոլորիցդ շնորհակալ եմ 
Մենք լավ ենք, ամեն ինչ լավ է
Երևանում կապ կհաստատենք»,-գրել է Նինա Մեհրաբյանը՝ իր ֆեսյբուքյան էջում: Մեր տեղեկություններով՝ Նինան հայրենադարձ հայուհի է. հինգ տարի է, Բելառուսից վերադառնալով, բնակվում և աշխատում է Հայաստանում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իտալիայում ՀՀ դեսպանատունը՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Նրանցից 3-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում։

Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունն էլ հայտնել է, որ ավտոբուսի վթարի հետևանքով մահացած կինը Ռուսաստանի քաղաքացի է: Ավտոբուսը տեղափոխելիս է եղել հայ, ռուս, ուկրաինացի և նպխկին խորհրդային տարածքի այլ ազգերի զբոսաշրջիկներ: 


 

Նինա Մեհրաբյանը՝ Իտալիայում, վթարից առաջ: 

Աղբյուր՝ Ֆեյսբուք