Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից Նինա Մեհրաբյանը տեղեկացրել է, որ ամեն ինչ լավ է և շնորհակալություն է հայտնել իր առողջությամբ հետաքրքրվողներին:
«Ժողովուրդ ջան, բոլորիցդ շնորհակալ եմ
Մենք լավ ենք, ամեն ինչ լավ է
Երևանում կապ կհաստատենք»,-գրել է Նինա Մեհրաբյանը՝ իր ֆեսյբուքյան էջում: Մեր տեղեկություններով՝ Նինան հայրենադարձ հայուհի է. հինգ տարի է, Բելառուսից վերադառնալով, բնակվում և աշխատում է Հայաստանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իտալիայում ՀՀ դեսպանատունը՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Նրանցից 3-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում։
Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունն էլ հայտնել է, որ ավտոբուսի վթարի հետևանքով մահացած կինը Ռուսաստանի քաղաքացի է: Ավտոբուսը տեղափոխելիս է եղել հայ, ռուս, ուկրաինացի և նպխկին խորհրդային տարածքի այլ ազգերի զբոսաշրջիկներ:
Նինա Մեհրաբյանը՝ Իտալիայում, վթարից առաջ:
Աղբյուր՝ Ֆեյսբուք