ՀՅԴ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Մինչ այդ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ ն մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։
«ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն,գիտակից և պատրաստակամ պահվածքի համար», - նշել է Սաղաթելյանը: