Հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը Հայաստանում 4 փուլով իրականացվելու է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի մասնակիցները 14 օր կապրեն Երևանից ոչ հեռու գտնվող գեղատեսիլ ճամբարում, որտեղ հնարավորություն կունենան կատարելագործել իրենց մայրենիի գիտելիքները՝ հայոց լեզվի արագացված դասընթացների միջոցով, ճանաչել Հայաստանը և նրա մարդկանց՝ պատմամշակութային վայրեր այցելությունների և հետաքրքիր հանդիպումների միջոցով, մշակութային միջոցառումներին մասնակցելով և այլն:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրին կարող են մասնակցել
13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
-նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
-իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
-իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝
16.06.2019 թ. ժամը 24:00 (Երևանի ժամանակով)
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը՝ ուզում ենք տեղեկացնել, որ մասնակիցների ընտրությունը կատարվելու է «Առաջինը դիմեցիր, առաջինը ընդունվեցիր» սկզբունքով:
Հայտը հաստատելու /մերժելու ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև՝
20.06.2019 թ. ժամը 18:00 (Երևանի ժամանակով)
Հայաստանի կառավարությունը նաև զգուշացնում է՝ մինչև իրենց կողմից պաշտոնական ծանուցում ստանալը՝ զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցների ձեռքբերումներից:
Կոնտակտներ՝
Հեռ.՝ +37410 58-56-01 (807,604), +37460 500-830
էլ. հասցե՝ aritun.mindiaspora@gmail.com