image

Տոլմայի 9-րդ համահայկական փառատոնին հայերը տոլմա են խորովել

Տոլմայի 9-րդ համահայկական փառատոնին հայերը տոլմա են խորովել

Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվեց Տոլմայի համահայկական 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում է  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպություն»-ը՝ 2011 թվականից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

Մասնակից տաղավարները,  թփով, կաղամբով և բանջարեղենով ավանդական տոլմայից բացի ներկայացրել են հետաքրքիր բաղադրատոմսերով տոլմաներ, ինչպես՝ տոլմա առանց փաթաթելու, պանրով, մրգերով, չրերով  և այլ բաղադրիչներով տոլմա:  Պատրաստվել է նաև խորոված տոլմա, ինչպես նաև՝ ներկայացվել է աշխարհի ամենաերկար տոլման: