Ան, մասնաւորապէս, նշած է.

«Էրդողանի իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան հայազգի պատգամաւոր, յայտնի թափթփուկ Մարգար Եսայեանը նորից աքթիւացել է: Վերջինս քննադատել է Իտալիայի պատգամաւորների պալատին՝ Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման համար:

Թրքաբարոյ թափթփուկը Իտալիայի խորհրդարանականների որոշումը համարել է փոփուլիզմ եւ յայտարարել է, որ ինքը ՝ որպէս Թուրքիայում ապրող ազգութեամբ հայ եւ Թուրքիայի քաղաքացի, դէմ է նման որոշումներին: Ժամանակին, երբ որ Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ես, գուցէեւ ցենզուրայից դուրս, իր տեսակին խիստ բնորոշիչ բառ ասեցի այս կենդանուն, իմ հարցը Թուրքիայի պատուիրակութեան կողմից հասցուեց մինչեւ էթիքայի յանձնաժողով, որ ես անարգել եմ թուրքական պատուիրակութեան հայ անդամին:

Հիմա մէկ անգամ եւս վերահաստատում եմ իմ այն բառերը, որ ԵԽ դահլիճում ասել եմ Մարգար Եսայեան թափթփուկին, եւ կոչ եմ անում Թուրքիայի հայ համայնքին անյապաղ եւ յստակ քայլեր ձեռնարկել, որպէսզի նման կենդանիները իրաւունք չունենան խօսելու Թուրքիայի հայ համայնքի անունից:

Ի դէպ, յիշեցնեմ, որ Մարգար Եսայեանը 1915 թուականին հայ մտաւորականների ցուցակը կազմած եւ թուրք իշխանութիւններին յանձնած հայ դաւաճան Վահէ Իհսանի (Եսայեանի) ժառանգներից է»: