image

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը շուտով կբոլորի հիմնադրման 200-ամյակը

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը  շուտով կբոլորի հիմնադրման 200-ամյակը

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոն Կալկաթա քաղաքում գտնվող Հայոց մարդասիրական ճեմարանը երկու տարուց կբոլորի հիմնադրման 200-ամյակը: Այն հայկական սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկն է, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում: 

Ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականին՝  Հնդկաստանի հայ համայնքի և հայազգի բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: 1825 թվականին ճեմարանին է միացվել Կալկաթայի Գալուցյան հայկական դպրոցը, իսկ 1949 թվականին՝ նաև 1922 թվականին հիմնադրված Կալկաթայի Դավիթյան օրիորդաց հայկական դպրոցը: Այն ծնունդ էր 18-րդ դարի երկրորդ կեսից Կալկաթայում սկիզբ առած դպրոցական շարժման:

1999 թ. փետրվարի 15-ի Կալկաթայի Բարձրագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը: 

Ճեմարանի մասին՝ «Շողակաթի» պատրաստած տեսանյութում: