image

Նիկոլ Փաշինյանն առաջին գիրքը «Արեւելքի» աշխատակցին նվիրեց. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն առաջին գիրքը  «Արեւելքի» աշխատակցին նվիրեց. Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ գիրք նվիրելու օրվա առթիվ այցելել է «Բուկինիստ» գրախանութ:  Նա գրքեր է գնել, Աննա Հակոբյանի հետ ստորագրել և փողոց դուրս գալով՝ նվիրել պատահական անցորդների: Առաջին նվերը բաժին է հասել «Արևելքի» աշխատակից Ալին Դրեժյան-Նարինյանին: Նա դստեր հետ զբոսնում էր Մաշտոցի պողոտայով և անակնկալի է եկել՝ վարչապետից գիրք ստանալով: Նիկոլ Փաշինյանը Ալին Դրեժյան-Նարինյանին է նվիրել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»: «Շատ հուզվեցի: Ինքս, լինելով  գրականության սիրահար, ընթերցասեր, շատ ուրախացա՝ վարչապետից գիրք նվեր ստանալով»,-ասում է Ալինը, որ Հալեպում աշխատել է իբրև ուսուցիչ և կիրակնօրյա «Օշական» թերթի լրագրող, այժմ ապրում է Հայաստանում: