«Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։
Մեր հարցին՝ ի՞նչ եղան նախկին քաղաքապետի թիկնապահներն ու փարոսիկներով ուղեկցող մեքենան, Մարությանն անակնկալի եկավ․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ, չեմ հետաքրքրվել էդ հարցով»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: