image

83 տարեկանում կյանքից հեռացել է ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարգիսովը

83 տարեկանում կյանքից հեռացել է ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարգիսովը

Ավիաշարժիչների հեղինակ Ալեքսանդր Սարգիսովը 83 տարեկանում հեռացել է կյանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով  Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությանը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: