image

Մահացել է կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին

Մահացել է կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին

Մոսկվայում 84 տարեկանում  մահացել է ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը: Նրա դին հայտնաբերվել է  իր  բնակարանում:

Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է բնական մահով, ենթադրաբար, քնած ժամանակ: Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր:

Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը:  Նրա հայտնի ֆիլմերից են նաև «Պեպո» և «Շորն ու Շորշորը» կինոնկարները: