image

Հայ աշակերտները Պեկինից մեդալներով են վերադարձել

Հայ աշակերտները Պեկինից մեդալներով են վերադարձել

Նոյեմբերի 3-11-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 39 պետության 207 աշակերտ։ Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի 5 հոգանոց թիմը՝  Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետա Գյուրզադյանի և օլիմպիական խմբի մարզիչ Վարդգես Մամբրեյանի ղեկավարությամբ։ 
Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ մեր օլիմպիականները  վերադարձել է երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանն օլիմպիադայից վերադարձել են գովասանագրերով: