image

Արսեն Արծրունու տույժերի գործը կհասնի Սահմանադրական դատարան

Արսեն Արծրունու տույժերի գործը կհասնի Սահմանադրական դատարան

«Ազատություն Արսեն Արծրունուն» քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկանում ենք, որ երեկ վերաքննիչ դատարանը, քննարկելով Արսեն Արծրունու փաստաբանների բողոքը, որոշում է կայացրել խնդիրն ուղարկել Սահմանադրական դատարան։ Արսենի փաստաբանները, հիմնվելով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի նախադեպի վրա, բողոքել էին առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել 24 տարվա ընթացքում Արսենի ունեցած երեք տույժերը, որոնք, ինչպես գիտեք, դատարանը ներկայացրել է որպես հիմնավորում՝ Արսեն Արծրունու վաղաժամկետ պայմանական ազատվելը մերժելիս։ Փաստաբանները բերել են հիմնավորում, համաձայն որի, դատապարտյալի խուց մտնելը, այն խուզարկելու նպատակով, պետք է տեղի ունենա դատարանի որոշման համաձայն։ Դատապարտյալի խուցը նրա տունն է և չի կարելի տուն ներխուժել։ Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանը քննարկելու է հետեւյալ հարցը, արդյո՞ք ինչպես Եվրոպայում, Հայաստանում նույնպես բանտախուցը տուն է համարվում։ Եթե Սահմանադրական դատարանը ընդունի եվրոպական մոտեցումը, ապա ոչ միայն Արսենի տույժերը, այլ բոլոր դատապարտյալների տույժերը կջնջվեն։ Բացի դրանից, բոլոր ՔԿ հիմնարկները ստիպված կլինեն 24 ժամյա դատարաններով օժտվել։