image

Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը

Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը

Մահացել է Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության և  «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին տեղեկացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանը:

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը՝ զինյալ խմբի անդամների հետ պահանջելով ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։ Խմբի անդամների հետ բանտարկվել է, երկու տարի բանտում անցկացնելուց հետո 2018 թվականի օգոստոսի 17-ին ազատ է արձակվել: 

Արայիկ Խանդոյանն ունի 5 երեխա: