image

Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ իսպանացի հանրահայտ երգչուհին

Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ իսպանացի հանրահայտ երգչուհին

Իսպանացի օպերային երգչուհի, սոպրանո, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեն մահացել է  85 տարեկանում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին:  

Միջազգային ճանաչում Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայի արիաներում: 

Ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում, 2013-ին՝ Հայաստանում: 

2013 թ. հունիսի 4-ին, հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելել է նաև Արցախ: Ստեփանակերտում  երգչուհուն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում է ունեցել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Արցախ այցելելու համար աշխարհահռչակ երգչուհին ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»