image

«Սասունցիների պարը» բալետը կներկայացվի Երևանում և Գյումրիում

«Սասունցիների պարը» բալետը կներկայացվի Երևանում և Գյումրիում

Սփյուռքի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կանադաբնակ երգահան, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան, որի հիմքում ընկած է Գևորգ Էմինի համանուն պոեմը:

Բեմադրության հեղինակն է Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերներն են Արման Ջուլհակյանը և Արա Ասատուրյանը:

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը, երգչուհիներ Գոհար Հովհաննիսյանը, Մելինե Առաքելյանը, Նարինե Ասոյանը, Մարիամ Զայանյանը: Իրենց մասնակցությունը կբերեն նաև «Նարեկ» պարային համույթը (գեղ.ղեկ.` Ա. Ջուլհակյան) և «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը (գեղ.ղեկ.` Գ. Թամրազյան և Ա. Դաշյան):

«Սասունցիների պարը» կներկայացվի նաև Գյումրու հանդիսատեսին հոկտեմբերի 13-ին` ժամը 18:30-ին` Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մուտքը` հրավիրատոմսերով: