image

Մահացել է լիբանանահայ ճանաչված քանդակագործ Զավեն Խդշյանը

Մահացել է լիբանանահայ ճանաչված քանդակագործ Զավեն Խդշյանը

Բեյրութում գործող «Լյուսի Թութունջյան» կերպարվեստի ցուցասրահը հայտնել է լիբանանահայ բազմավաստակ քանդակագործ Զավեն Խդշյանի մահը: Ճանաչված քանդակագործը ծնվել է 1932 թվականին, Լիբանանում,  ստացել է պրոֆեսիոնալ կրթություն: Նրա աշխատանքներն արժանացել  են մի շարք միջազգային և լիբանանյան մրցանակների: Խդշյանը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված և Լիբանանի Բիքֆայա բնակավայրում գտնվող հուշահամալիրի հեղինակն է: Նա Լիբանանում հայտնի է նաև աշխարհահռչակ բանաստեղծ Ժպրան Խալիլ Ժպրանի կիսարձանով, որ դրվել է վերջինիս անունը կրող զբոսայգում, Սուրբ Շարբելի, Սիմոն Վրացյանի, Շավարշ Միսաքյանի արձաններով, ինչպես նաև մեծ ու փոքր բազում քանդակներով: