image

Երևանում բացված Toshka-ն առաջարկում է Տոշկա անունով յուրահատուկ ուտեստը և ոչ միայն. Լուսանկարներ

Երևանում բացված Toshka-ն առաջարկում է Տոշկա անունով յուրահատուկ ուտեստը և ոչ միայն. Լուսանկարներ

Մոտ երկու ամիս առաջ Երևանի Դավթաշեն համայնքում բացված Toshka ռեստորան-սննդի կետը կարճ ժամանակում համբավ է ձեռք  բերել թե՛ շրջանում՝ Դավթաշենում, թե՛ ողջ Երևանում: Այստեղ ճաշելու են գալիս քաղաքի տարբեր մասերից, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում արևմտահայկական խոհանոցի և արևելյան ուտեստների սիրահարները: Դավթաշենում հայրենադարձների համար կառուցված շենքերից մեկի առաջին հարկում գործող Toshka-ն հիմնել են հայրենադարձներ, որոնք նոր շունչ են հաղորդել երևանյան ռեստորանային միջավայրին՝ իբրև գլխավոր ուտելիք առաջարկելով Տոշկա անունով ուտեստը, որը համարվում է միջերկրածովյան խոհանոցի համադամ պատառներից: Հայաստանյան միսը, պանիրը ու ներմուծված թարմ համեմունքները յուրահատուկ համ են տալիս Երևանում պատրաստվող Տոշկային: 

 


 

Ճաշացանկում ընդրգկված են նաև արևմտահայկական խոհանոցից նախուտեստներ (meze), աղցաններ, սիսեռածաղ (հոմոս), սմբուկածաղ  (մութաբալ), մուհամարա,  ֆալաֆիլով սենդուիչ, ծոթրինով, պանիրով, պղպեղով հացեր (fatayer), ծալիկներ, պիցցա, արևելյան տիպիկ լահմաջուն, հավի և տավարի մսի խորոված, որոնք այստեղ մատուցում են խորովածի ախորժաբեր աղցանով՝ պիազով և սոուսներով: Կան նաև համադամ ուտելիքներ, որոնք պատրաստում է հայրենադարձ վարպետ խոհարարը:  Ռեստորանի ճաշացանկում բնականաբար իր տեղն է զբաղեցնում նաև արևմտահայկական խոհանոցի ավանդական եղանակով պատրաստված իշլի քյուֆթան: 


 

 

Toshka-ն օրեցօր ընդլայնում է իր ճաշացանկը` ավելացնելով նոր ուտեստներ: Այստեղ առաջարկում են նաև կլկլակ (նարգիլե), զովացուցիչ ըմպելիքներ, արևելյան սուրճ, թահինով հացիկներ, արևելյան հանգստապատառներ: 

 

Երևանի աղմուկից կտրված հաճելի միջավայրը՝ Դավթաշենի բարձունքին, առանձնահատուկ հմայք է տալիս Toshka ռեստորանին, որն արդեն դարձել է բազում մարդկանց սիրելի վայրը:


Toshka-ի աշխատողներն առաջարկում են ինչպես բացօթյա և ներսի տարածք՝ ճաշելու համար, այնպես էլ պատրաստ են ուտելիքը հաճախորդի նախընտրած վայր հասցնել առաքումով: Հեռախոս. 043 840 869, 044 840 860, Հասցե, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 45/7: Ֆեյսբուքյան հղում՝  Toshka Restaurant & Bakery 

 

 

 

Գովազդային