image

Իրանահայ ստեղծագործողը շունչ է տալիս մաշտոցյան գրերին. Ցուցահանդես Երեւանում (Լուսանկարներ)

Իրանահայ ստեղծագործողը շունչ է տալիս մաշտոցյան գրերին. Ցուցահանդես Երեւանում (Լուսանկարներ)

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տեր-Բարսեղյանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը կազմակերպում են Լեզվի կոմիտեն և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը:  Բացման խոսքով հանդես կգա Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ներկաներին կողջունեն թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, նկարչուհի Ռուբինա Տեր-Բարսեղյանը։

Ռուբինա Տեր-Բարսեղյանը ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում, մեծացել հայաշունչ Նոր Ջուղայում, որտեղ 4 տարի սովորել է հայկական դպրոցում: Ապա տեղափոխվել է Հնդկաստան, տարիներ անց վերադարձել Իրան, Թեհրան, որտեղ աշխատել է, ընտանիք կազմել: 1989-ին ընտանյոք տեղափոխվել է Գերմանիա, Հայդելբերգ: 2005-ից Ռուբինան, նկարչի կրթություն չունենալով, սկսել է նկարել հայկական այբուբենի տառերը, որոնց հարազատ հնչյունները մշտապես իր ականջում էին ու մեղմում էին մենության զգացումը: Մաշտոցյան տառերը Ռուբինան զուգակցում է հայոց հնագույն ժայռապատկերներին և ընտրում իր հոգեվիճակին բնորոշ գույներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը։