image

Երեւանի մէջ բացումը կատարուեցաւ Արամ Մանուկեանի արձանին

Երեւանի մէջ բացումը կատարուեցաւ  Արամ Մանուկեանի արձանին

Երևանում կայացավ հայտնի պետական ու ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Մակետի փուլում ապագա արձանը խիստ քննադատության էր արժանացել, արձանի էսքիզի նկարները միանգամից սկսեցին հրապարակել Facebook–ում։

 

Երևանի Ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ արձանը ներկայանալի չէ ու խղճահարություն է առաջացնում։

 

Ներկայացված տարբերակը չէր հավանել նաև մրցութային հանձնաժողովի անդամ Անուշ Տեր–Մինասյանին։ Փորձագետը հայտնել էր, որ մրցույթը խախտումներով է անցել, և այս տարբերակը հաստատվել է կանոնների խախտմամբ։

 

 

Հուշարձանը տեղադրվել էր հունիսի 28–ին։ Քաղաքաշինության պետական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տեղադրումը պետք է հետաձգել։

Կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը գտնում է, որ տեղադրման վայրի հետ կապված պետք է հանրային քննարկումներ անցկացվեն, սակայն քաղաքապետարանում նշել էին, որ հայտարարությունը ուշացել է, քանի որ հիմնական աշխատանքներն արդեն արվել են, իսկ բրոնզե արձանը տեղադրվել է։