image

Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը

Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը

Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Տեղեկությունը   Հայկական ժամանակ-ի   հետ զրույցում հաստատել է Նաիրի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Երգչուհին մահացել է ծանր հիվանդությունից, նա տառապում էր քաղցկեղով: 

Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

Նա երգչուհի Էմմիի մայրն է եւ քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը: