image

Հայաստան այցելած հայտնի խոհարար-ճամբորդը մահացել է

Հայաստան այցելած հայտնի խոհարար-ճամբորդը մահացել է

Մահացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, ճամբորդ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ Այդ տեղեկությունը հաստատել է CNN-ը, որի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարն էր վարում հանրահայտ լրագրողը: Նա կյանքին վերջ է տվել Ֆրանսիայում, որտեղ նկարահանում էր առաջիկա իր հաղորդումներից մեկը: Բուրդենին մահացած են գտվել հյուրանոցում: 

Ընդամենը շաբաթներ առաջ  CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը: 

Հայաստան եւ Արցախ այցելելու համար նա արժանացել է Ադրբեջանի ուշադրությանը եւ ընդգրկվել ադրբեջանական սեւ ցուցակում: